المدة الزمنية 4:35

My Alternative Career: Impact Hub Yerevan

241 مشاهدة
0
3
تم نشره في 2023/08/01

Սույն տեսանյութը ներկայացնում է Հայաստանում մարդկային կապիտալի ու համայնքների զարգացման գործում սոցիալական ձեռնարկությունների դերի ու կարևորության մասին։ «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի» նախագահ Սուրեն Մխիթարյանը խոսում է երիտասարդների կողմից կարիերիայի այլընտրանքային ուղիների որոնման, ինքնազբաղվածության ապահովման նոր միտումների մասին։ ԻՄՓԱՔԹ ՀԱԲ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը խոսում է երիտասարդների շրջանում սոցիալական ձեռներեցության խթանման կարևորության վերաբերյալ ։ «Ինքնազբաղվածություն և այլընտրանքային զբաղվածություն» տեսանյութերի շարքը ստեղծվել է երիտասարդների շրջանում ձեռնարկատիրական հմտությունների, ինքնազբաղվածության և այլընտրանքային զբաղվածության խնդիրների վերաբերյալ հանրային լուսաբանման և իրազեկության բարձրացման նպատակով` «Իմ այլընտրանքային կարիերան» (MAC: My alternative career) ծրագրի շրջանակում։ Այս տեսանյութը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: This video was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of ''Youth Cooperation Center of Dilijan'' NGO and do not necessarily reflect the views of the European Union.

الفئة

عرض المزيد

تعليقات - 0